Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 399-ի

12:28 • 20.04.20

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 399-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge  կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Կարանտինային պայմաններում գտնվող մարդկանց թիվը նվազել է 312-ով և հասել 4782-ի, հիվանդանոցային պայմաններում վերահսկողության տակ է գտնվում 503 մարդ:

Վրաստանում  կորոնավիրուսից մահացել է 4 մարդ:  

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: