Իրանում մզկիթներն ու սրբավայրերը կարող են բացվել մայիսի 5-ից հետո

11:44 • 20.04.20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստում խոսել է ապրիլի վերջին սկսվող Ռամադան ամսվա ընթացքում մզկիթների և կրոնական սրբավայրերի գործունեության մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռոհանին նշել է, որ կորոնավիրուսի պատճառով սրբավայրերն ու կրոնական վայրերը, որոշվածի համաձայն, փակ կլինեն մինչև մայիսի սկիզբ, մայիսի 5-ից հետո էլ իշխանությունները համապատասխան որոշումներ կկայացնեն դրանց գործունեության վերաբերյալ:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82 211 դեպք, մահացել է 5118 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: