Հազարավոր մարդիկ կարիքի մեջ են, կառավարության թիմը կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների թեստը շատ վատ է հանձնում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

13:35 • 20.04.20

Հազարավոր մարդիկ, որոնք կարիքի մեջ են, աջակցություն չեն ստանում սոցիալական աջակցության ծրագրերի վատ մշակված լինելու պատճառով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ իրենք առաջարկում են ընդլայնել աջակցություն ստացողների թիվը:

«Հիմա ամբողջ էներգետիկան կենտրոնացրել են նրա վրա, որ ով կարիք չունի, հանկարծ չստանա, դրա արդյունքում այնքան չափանիշ են մշակում, որ բազմաթիվ կարիքավորներ չեն ստանում, իմաստազրկվում է աջակցությունը, առաջանում է բարձր դժգոհություն և անարարդարություն», - մանրամսնեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ տվյալները կառավարության ձեռքին են, և բարդ չէ օլիգարխներին, մեծահարուստներին զտել, մնացած բոլորին աջակցել, միևնույն է, տրվող գումարը շրջանառվելու է հետագայում տնտեսության մեջ:

«Կառավարության սոցիալ-տնտեսական թիմը հիմա իրապես կորոնավիրուսի տնտեսական հետևանքների թեստ է անցնում, և ասեմ, որ թեստը շատ վատ են անցնում: Երբ մեկ տարի առաջ կառավարության ծրագրի քննարկան ժամանակ ասում էի վարչապետին՝ ազատվի այդ մարդկանցից, նաև այսօրվա համար էր։ Այդ թիմով անհնար է այս իրավիճակում ադեկվատ լուծումների գալ», - ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։