Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել Եշիլովայի քաղաքապետի և նրա կնոջ վրա (լուսանկար)

14:16 • 20.04.20

Թուրքիայի Բուրդուրի նահանգի Եշիլովա քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել քաղաքապետ Մյումթազ Շենելի և նրա կնոջ` Ֆաթմա Շենելի վրա: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:

Քաղաքապետն ու նրա կինը հարձակման հետևանքով վնասվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է:

Հանցագործը դեռևս չի բացահայտվել, սակայն տեղի ունեցածի կապակցությամբ երկու մարդ հսկողության տակ է վերցվել:

Նշվում է, որ հարձակման ետևում կանգնած է մարմնավաճառության բիզնեսի հետ կապված հանցավոր խումբ: Վերջերս հյուրանոց էր փակվել` մարմնավաճառներին գործունեություն ծավալելու իրավունք տալու համար:

 Yeşilova Belediye Başkanı Şenel'e silahlı saldırı