Փարիզում անկարգություններ են սկսվել կորոնավիրուսի պայմաններում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոստիկանության «դաժան» վերաբերմունքի պատճառով (լուսանկարներ)

10:48 • 20.04.20

Փարիզում անկարգություններ են սկսվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ֆոնին ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոստիկանության «դաժան» վերաբերմունքի պատճառով, գրում է Daily Mail-ը։

Ոստիկանությունը Փարիզի հյուսիսում գտնվող Վիլնև լա Գարենում ցուցարարերին ցրելու համար արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել։ 

Աղբյուրը գրում է, որ ցույցերը սկսվել են այն ժամանակ, երբ Վիլնև լա Գարենում 30-ամյա տղամարդը ծանր վնասվածք է ստացել ոստիկանության մեքենային բախվելու հետևանքով․ ոստիկանական մեքենան չի ունեցել այն քաղաքացիական մեքենայից տարբերելու համար նախատեսված տարբերանշաններ։

Ի նշան բողոքի՝ վաղ առավոտյան ցուցարարները այրել են աղբամանները։ 30-ամյա տուժածի ընկերները պնդում են, որ շաբաթ երեկոյան տեղի ունեցած միջադեպը կորոնավիրուսի պայմաններում էթնիկ փոքրամասնությունների համայնքների նկատմամբ ոստիկանության դաժան վերաբերմունքի օրինակ է:

«Նա ծանր վիճակում հիվանդանոցում է գտնվում, նա մահմեդական է»,- հայտնել են նրանք։

Ոստիկանությունը, իր հերթին, տարածել է հաղորդագրություն, որում ասվում է․ «Ոստիկանությունը և նրա ուժերը հայտնվել են խռովարարների թիրախում: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ և պայթյուններ իրականացրել: Անհնազանդությունը սկսվել է Վիլնև լա Գարենում և տարածվել մոտակա այլ քաղաքներում և համայնքներում»։

Protesters fired fireworks at buildings and into police officers in early hours of this morningA firework pictured exploding over a street in the north Parisian suburb early this morningPolice threw tear gas and baton charges as they moved to disperse protesters in the areaFrench journalist Taha Bouhafs, who is from an Algerian background, is manhandled by police