Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 44 մարդ է մահացել
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով 44 մարդ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 405-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Օրվա մեջ գրանցվել է կորոնավիրուսից մահվան 44 դեպք: Ամբողջ ընթացքում Ռուսաստանում մահացել է 405 մարդ»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 47 121 դեպք, 3446 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










