Սվազում տղամարդն այցելել է 10 մթերային խանութ և մարել քաղաքացիների պարտքերը
Թուրքիայի Սվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում տղամարդը, որը չի ցանկացել իր անունը բացահայտել, այցելել է քաղաքի Յուքարը, Քալե և Դամլաջա թաղամասերի 10 մթերային խանութ և վճարել քաղաքացիների պարտքերը: Այս մասին տեղեկացնում է En Son Haber պարբերականը:
Բարերարը պարտքերը մարելուց հետո այդ տվյալները ներկայացրել է հարկային տեսչությանը:
Քալե թաղամասի մթերային խանութներից մեկի տեր Այդըն Դողանը տեղեկացրել է, որ բարերարը խանութ է եկել իր կնոջ հետ և մարել քաղաքացիների պարտքերը:
Խանութներից մեկում աշխատող Այշե Օզդեմիրը տեղեկացրել է, որ բարերարն իրենց խանութում մարել է 15 մարդու պարտք:
Հաղորդվում է, որ տղամարդը քաղաքացիների պարտքերի դիմաց վճարել է 5300 լիրա (մոտ 770 դոլար):










