Թբիլիսիում տանը նստած կինը սպանվել է դիմացի շենքից արձակված «կույր» կրակոցից

09:51 • 20.04.20

Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում բնակվող մի կին տանն ընտանիքի անդամների հետ հեռուստացույց դիտելու ժամանակ սպանվել է դիմացի շենքից արձակված փամփուշտից: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «կույր» կրակոցի հետևանքով:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում նշել են, որ գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108 և 236 հոդվածներով, դրանք են` կանխամտածված սպանություն և հրազենային զենքի ապօրինի ձեռքբերում, պահում և օգտագործում: