Աստղագետներն առաջին անգամ տարբեր զանգվածներ ունեցող սև խոռոչների բախում են ֆիքսել (տեսանյութ)

21:33 • 21.04.20

Աստղագետներն առաջին անգամ ֆիքսել են զանգվածով միմյանցից զգալիորեն տարբեր երկու սև խոռոչների բախումը:

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, դրանցից մեկը մոտ 4 անգամ ծանր է եղել մյուսից: Այս երևույթը հաջողվել է ֆիքսել ձգողականության ալիքները որսացող կայանների օգնությամբ:

Այս իրադարձությունը տեղի է ունեցել Արեգակնային համակարգից 2.4 մլրդ լուսային տարի հեռավորությամբ: Ձգողականության ալիքների ամենատարածված աղբյուրը երկու սև խոռոչների միաձուլումն է:

Գիտնականները պարզել են, որ միաձուլված խոռոչներից մեկը մոտ 8 անգամ ծանր է եղել Արեգակից, մյուսը՝ 30 անգամ:

«Մենք սև խոռոչների միաձուլման մի քանի դեպքեր են դիտարկել, սակայն երբեք մեկը մյուսից այդքան մեծ չի եղել»,- ասել է LIGO կայանի աշխատակիցը:  

 

 

Աստղագետներն առաջին անգամ տարբեր զանգվածներ ունեցող սև խոռոչների բախում են ֆիքսել (տեսանյութ)