Նիդեռլանդներում գերագույն դատարանը թույլ է տվել ծանր դեմենցիայի դեպքում էվթանազիա կիրառել

15:22 • 22.04.20

Նիդեռլանդների գերագույն դատարանը վճռել է, որ բժիշկներն այսուհետ իրավասու են էվթանազիա կիրառել այն հիվանդների նկատմամբ, որոնք տառապում են դեմենցիայի ծանր տեսակով:

Ինչպես նշում է The Guardian-ը, բժիշկներն էվթանազիայի իրականացման համար պատասխանտվության չեն ենթարկվի:

«Բժիշկը կարող է դեմենցիայի ծանր տեսակով տառապող հիվանդներին էֆթանազիայի ենթարկել՝ նրանցից նախապես գրավոր խնդրանք ստանալու դեպքում»,-ասվում է դատավճռում:

Էվթանազիայի իրականացման համար անհրաժեշտ է, որ հիվանդի ցավն ուղղակի անտանելի լինի և որ առնվազն երկու բժիշկ այդ քայլին դիմելու համաձայնություն տա: Բացի այդ, դիմումը գրելու ժամանակ հիվանդը պետք է գիտակից վիճակում լինի:

 

 

Նիդեռլանդներում գերագույն դատարանը թույլ է տվել ծանր դեմենցիայի դեպքում էվթանազիա կիրառել