Իրանն առաջին ռազմական արբանյակն է արձակել տիեզերք

10:09 • 22.04.20

Իրանն իր առաջին ռազմական արբանյակը բարեհաջող տիեզերք է արձակել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ  Նովոստի» գործակալությունը` հղում տալով իրանական Tasnim գործակալությանը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ «Նուր» («Լույս») կոչվող արբանյակը «Կասեդ» երկաստիճան հրթիռակրի միջոցով ապրիլի 22-ի առավոտյան դուրս է բերվել 425 կիլոմետրանոց ուղեծրի վրա:

Արբանյակը տիեզերք է արձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից:

Իրանի՝ ռազմական արբանյակ արձակելու նախորդ փորձերն անհաջող են եղել:

 

 

Իրանն առաջին ռազմական արբանյակն է արձակել տիեզերք