Իտալական ընկերությունը չվերթների ժամանակ կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար պաշտպանիչ «խցիկներով» նստատեղեր է առաջարկում (լուսանկարներ)

16:38 • 22.04.20

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով ավիահաղորդակցության դադարեցման ֆոնին իտալական դիզայներական մի ընկերություն այժմ աշխատում է հատուկ «խցիկային» նստատեղերի մշակման ուղղությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի առանց վարակման վտանգի չվերթներ իրականացնել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Իտալական Avio Interiors ընկերության նորարարական այս գաղափարն իրենից ուղևորի համար վիրուսից պաշտպանող թափանցիկ խցիկ է ներկայացնում, որի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սոցիալական հեռավորության պահպանման համար օդանավում դատարկ նստարաններ բաց թողնելու խնդրից։

Նշվում է, որ այս «խցիկները» պատրաստվում են թափանցիկ նյութից և առավելագույն հարմարավետ միջավայր են ստեղծում ուղևորների համար։

Հրապարակված առանձին գծապատկերում էլ երևում է «Յանուս» անունը կրող նստատեղի մոդելը, որը կարելի է մեկումեջ հակառակ դիրքով տեղադրել՝ մարդկանց մեկուսացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

 

Իտալական ընկերությունը չվերթների ժամանակ կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար պաշտպանիչ «խցիկներով» նստատեղեր է առաջարկում (լուսանկարներ)