Կալիֆոռնիայում վերաբացվել են լողափերը. հազարավոր մարդիկ «գրոհել» են դրանք՝ անտեսելով կորոնավիրուսի վտանգը (լուսանկարներ)

12:03 • 27.04.20

Հարավային Կալիֆոռնիայի իշխանությունները, անտեսելով նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը, վերաբացել են որոշ լողափեր, որոնք անմիջապես հեղեղվել են հազարավոր մարդկանցով, գրում է CNN-ը։

Լողափերը վերաբացվել են Կալֆոռնիայի Վենտուրա և Օրինջ շրջաններում, սակայն դրանք շարունակում են փակ մնալ Լոս Անջելեսում և Սան Դիեգոյում։

Վերջին օրերին նահանգում ջերմաստիճանը հասել է առավելագույնը 32 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Մարդիկ «գրոհել» են լողափերը, լողացել ու արևայրուք ստացել։

Վենտուրա և Օրինջ շրջանների իշխանությունների խոսքով՝ լողափի այցելուները «հիանալի վարքագիծ են դրսևորում» և պահպանում են սոցիալական հեռավորության նորմերը։

«Մարդիկ մեծապես համագործակցում են և պահպանում են սոցիալական հեռավորության կանոնները»,-ասել է Նյուպորտ Բիչի փրկարարական ծառայության ղեկավարը։

NBC News-ի տվյալներով՝ Կալիֆորնիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 42 000 դեպք, որից 1600-ը՝ մահվան ելքով։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 995 043 է, մահացել է 207 000 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Coronavirus: Total confirmed cases reach 2 million worldwideHeat wave draws 'summer day crowd' to California beach | KGET 17California heat wave draws large crowds to beaches despite stay-at ...People crowd Southern California beaches despite coronavirus ...