Երկու օրվա ընթացքում ապօրինի հատել էր 20-ից ավելի ծառ․ Գուգարքի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատումներ կատարողին (տեսանյութ)

20:22 • 27.04.20

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնուտ գյուղի 61-ամյա մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառահատումներ է արել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ապրիլի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Պարզվել է, որ նա 2019թ. նոյեմբերին, երկու օր անընդմեջ, Եղեգնուտ գյուղի հանդամասում բենզասղոցով ապօրինի հատել է 25-ից ավելի տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր: Ըստ բերման ենթարկվածի` փայտանյութի մի մասը երկու ամիս առաջ վաճառել է, իսկ մյուս մասը մոտ 10 օր առաջ անտառտնտեսության աշխատակիցները հատման վայրից բեռնատարով տարել են:

Հանգամանքները պարզվում են: Վնասի չափը ճշտվում է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: