Թրամփը ծաղրել է Բայդենին՝ նրա վերաբերյալ կեղծ գիֆային պատկեր հրապարակելով

15:22 • 27.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցի՝ դեմոկրատ Ջո Բայդենի կեղծ գիֆային պատկերը, որում նախկին փոխնախագահը դուրս է հանել լեզուն ու տարօրինակ շարժումներ է անում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, պատկերի նկարագրությունում գրված է «անփույթ Ջո»:

Պարբերականը նկատում է, որ Թրամփը Բայդենին հաճախ անվանում է «քնկոտ Ջո»՝ ակնարկելով, որ նա ի վիճակի չէ արագ արձագանքել և պատասխանել հարցերին:

Ավելի վաղ գործող նախագահը խոստովանել էր, որ մրցապայքարում իր համար գլխավոր մրցակից է համարում Բայդենին: Վերջինս հավակնում է կայանալիք ընտրություններում դառնալ Դեմոկրատական կուսակցությունից միասնական թեկնածու:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի երեքին: