ԿԳՄՍՆ-ն քննարկում է 2020-2021 թթ․ ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը, հեռավար դասերը կշարունակվեն նաև մայիսին. ԿԳՄՍ նախարար

15:20 • 27.04.20

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է 2020-2021 թթ․ ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը, սակայն այդ ամենը կախված է մայիս ամսվա՝ ուստարվա ավարտի ամփոփումներից: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախատեսում ենք 2020-2021 թթ․ ուսումնական տարում՝ սեպտեմբերի և հոկտեմբեր ամիսների շաբաթ օրերին ունենալ պահուստային օրեր։ Պահուստային օրերն անհրաժեշտ են մեզ, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք բաց թողել, ինչպես նաև այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով հետ են ընկել կամ բաց են թողել որոշ դասընթացներ, կարողանան լրացնել դրանք»,- նշեց Հարությունյանը։

Նա հայտնեց նաև, որ հեռավար ուսուցումը կշարունակվի նաև մայիս ամսվա ընթացքում, այսինքն՝ առկա լսարանային դասեր չեն լինելու: