Իդրամ. նոր հնարավորություն բիզնեսի համար (տեսանյութ)

22:20 • 27.04.20

Համաճարակային իրավիճակը մարտահրավեր է տնտեսության՝ հատկապես սպասարկման ոլորտում գործող բիզնեսի համար։ Արտակարգ դրության պայմաններում բիզնեսի աշխատանքն ապահովելու և այն զարգացնելու համար Հայաստանում անհպում վճարումների առաջատար Իդրամ ընկերությունն առաջարկում է առցանց և անհպում վճարման առաջատար լուծումներ:

«Այսօր հնարավոր է վճարել անհպում և անկանխիկ, գնման պահին՝ խանութում, դեղատանը կամ օնլայն: Իդրամի գործընկերը հնարավորություն ունի վաճառք իրականացնել իրենց առցանց խանութներում, ընդունել վճարում Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերում տեղադրված QR կոդերի միջոցով: Կարելի է նաև վճարել առաքման պահին՝ կրկին անկանխիկ և անհպում»,- ասաց «Իդրամ» ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը:

Սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության իրերի վաճառքով զբաղվող  2000-ից ավելի վաճառակետ և առցանց խանութներ արդեն կիրառում են Իդրամի կողմից առաջարկվող QR և NFC տեխնոլոգիաներով գործող անհպում վճարումների փորձը։ Հավելվածի միջոցով գնում կատարելը 0-ի հասցնում շփումը կանխիկ գումարի և դրանից բխող ռիսկերի առումով:

«Արտակարգ դրության ժամանակ Իդրամով վճարումը լավագույն լուծումն է: Արձագանքը դրական է, գոհ են և՛ հաճախորդները, և՛ աշխատակիցները, բոլորը հակված են վճարումներ կատարել հենց Իդրամի միջոցով»,- ասաց «Պարմա» սուպերմարկետների ցանցի մարկետինգի մասնագետ Ալիկ Աբրահամյանը

Ինչպե՞ս այն գործածել: Պետք է սկանավորել արագ արձագանքման QR  կոդը կամ սմարթֆոնը մոտեցնել պիտակին։ Օնլայն խանութի բացակայության դեպքում առցանց վճարումները կարելի է ընդունել Իդրամով։ Հայտնի գարեջրատան և ռեստորանների ցանցերից մեկն արդեն մեկ ամսից ավելի է, որ պատվերներն ընդունում է «Ֆեյսբուքի» և «Ինստագրամի» միջոցով, որտեղ հրապարկված QR կոդի շնորհիվ վճարումը կատարվում է Իդրամով։ Առաջարկն ավելի գրավիչ է դարձնում 15% քեշբեքը, որն իրական գումարի վերադարձ է հաճախորդի Իդրամ հաշվին։ «Beer Academy»-ի հիմնադիր տնօրենի խոսքով կարանտինի ժամանակ սա բիզնեսի համար լավագույն լուծում է:

«Համավարակի ժամանակ ուժեղ ու վստահելի գործընկեր ունենալը շատ կարևոր է, հատկապես, երբ հիմա բիզնեսն ունի մոտ 80 տոկոսի անկում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում ունենք այսպիսի գործընկեր, որն արտակարգ իրավիճակին արձագանքեց արագ և ստեղծեց հեղափոխական պրոդուկտ»,- ասաց «Beer Academy»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Ղազարյանը

Հաճախորդների համար առցանց եղանակով պատվեր իրականացնելը բավականին հեշտ է։ Անհրաժեշտ է այցելել տվյալ էջ, նամակով գրել պատվերը, որից հետո սկանավորել էջում տեղադրված QR կոդը, մուտքագրել գումարը և հաստատել։ Պատվերը նաև կարելի է կատարել հեռախոսազանգի միջոցով՝ վճարել ընկերության էջում տեղադրված QR կոդի միջոցով կամ առաքման պահին՝ կրկին անկանխիկ և կրկին անհպում՝ ուղղակի սկանավորելով առաքիչի հեռախոսի վրա գեներացված QR կոդը։

Իդրամը բիզնեսին առաջարկում է բոլոր հնարավոր լուծումները, համավարակի ընթացքում գործունեությունը չդադարեցնելու և նույնիսկ զարգացման նոր փուլ մտնելու համար։ Հաճախորդներին էլ մնում է ներբեռնել հավելվածը և օգտվել ամենաանվտանգ, արագ և հարմար՝ անհպում վճարման եղանակներից։

Առաջարկված լուծումները բիզնեսում կիրառելու համար Իդրամի գործընկերների տեխնիկական սպասարկման թիմը պատրաստ է իրականացնելու խորհրդատվություն և պատասխանել հարցերին։ Ընկերության հետ կարելի է կապ հաստատել 060 707 700 հեռախոսահամարով կամ ask@idram.am էլ. փոստի միջոցով ամեն օր՝ ժամը 09։30-00։30-ը։

Լրագրող ՝ Լուսինե Զարայելյան