Իրանում 36 օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազում է արձանագրվել. Интерфакс

20:47 • 27.04.20

Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 991 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրի խոսքով՝ սա առաջին դեպքն է վերջին 36 օրում, երբ երկրում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերը 24 ժամում 1000-ից քիչ են եղել:

Ընդհանուր առմամբ, երկրում «Քովիդ-19»-ով վարակվել է 91 472 մարդ, մահացել՝ 5806-ը, որոնցից 96-ը՝ վերջին մեկ օրում: Ընդհանուր առմամբ, ապաքինվել 70 933 մարդ: