Հոնկոնգցի գիտնականները ստեղծել են մակերևույթները կորոնավիրուսից պաշտպանող ծածկույթ. Reuters

21:21 • 27.04.20

Հոկնկոնգի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանի մասնագետները հայտնել են, որ հակավիրուսային ծածկույթ են ստեղծել, որը կարող է 90 օրով «զգալի» պաշտպանություն ապահովել մանրէներից և վիրուսներից, այդ թվում և «Քովիդ-19»-ից:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, ծածկույթը ստացել է MAP-1 անվանումը: Մասնագետների խոսքով՝ ծածկույթը, որը ստեղծելու համար 10 տարի է պահանջվել, կարելի է ցողել մակերևույթներին, որոնք հաճախ օգտագործվում են հանրության կողմից, ինչպես օրինակ՝ վերելակների կոճակները, աստիճանների ճաղաշարքերը: Հենց այդ մակերեսներն են հաճախ դառնում վիրուսի տարածման աղբյուր:

Ծածկույթը ձևավորվում է այն ցողելուց հետո, երբ ախտահանիչ նյութեր պարունակող միլիոնավոր նանո-պարկուճներ են տարածվում օդում:  Ի տարբերություն այլ ախտահանիչ նյութերի, ինչպիսիք են ալկոհոլը կամ սպիտակեցուցիչը, այն առավել արդյունավետ է և ախտահանիչ նյութ է արտազատում մարդկային հպումից հետո:

Մասնագետի խոսքով՝ այն թունավոր չէ և ապահով է մաշկի և շրջակա միջավայրի համար: