Պուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել հայտնի բժիշկ Լեոնիդ Ռոշալին, որն օգնություն էր ցուցաբերել Գյումրիում 1988թ. տուժած երեխաներին
ՌԴ Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտի նախագահ, հայտնի մանկաբույժ Լեոնիդ Ռոշալն ապրիլի 27-ին նշում է ծննդյան 87-րդ տարեդարձը:
Ինչպես հաղորդում է rbc.ru-ն, նույն օրը ՌԴ նախագահի հրամանագրով Ռոշալին Աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել:
Նշանավոր մասնագետը հայտնի է ոչ միայն բժշկության ոլորտում ունեցած ձեռքբերումներով, այլև մարդասիրական գործունեությամբ, որոնցից առաջինն իրականացվել է Գյումրիում 1988թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ Ռոշալն ընկերների հետ միասին օգնություն է ցուցաբերել տուժած երեխաներին:










