Հնդկաստանում 3 շաբաթվա ընթացքում վագրերը 10-ից ավելի մարդու են հոշոտել
Հնդկական Մահարաշտրա նահանգում վագրերը հաշված օրերի ընթացքում հինգ մարդու են սպանել, հայտնում է lenta.ru կայքը։
Վայրի գազանների վերջին զոհը Հնդկաստանի Գադչիրոլի շրջանից 52-ամյա մի կին է եղել։ Ահասարսուռ այս դեպքից հինգ օր առաջ էլ Բհանդարա շրջանում վագրի հարձակման հետևանքով ուտելի ծաղիկներ հավաքելու համար անտառ գնացած 38-ամյա մի կին է մահացել։ Վագրերի հարձակման հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել նաև ապրիլի 13-ին, 16-ին և 18-ին:
The Times of India հրատարակությունն ապրիլի 17-ին հայտնել է Մադհյա Պրադեշ նահանգում վայրի գազանների հարձակումների հետևանքով աննախադեպ թվով զոհերի մասին․ երեք շաբաթում գազաններն առնվազն 13 մարդու, այդ թվում՝ մի քանի երեխայի են հոշոտել։
Նշվում է, որ հարձակումներն ավելի հաճախակի բնույթ են կրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար կարանտինային ռեժիմի սահմանումից հետո։










