«Համավարակը դեռ շատ հեռու է ավարտվելուց». ԱՀԿ

22:33 • 27.04.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը դեռ չի ավարտվել:

«Համավարակը դեռ շատ հեռու է ավարտվելուց»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Գեբրեյեսուսն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում:

Նա հավելել է, որ ԱՀԿ-ն շարունակում է «մտահոգվել Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում, Լատինան Ամերիկայում և մի շարք ասիական երկրներում կորոնավիրուսի տարածման տեմպերի աճով»:

«Այս տարածաշրջաններում մահվան և վարակման դեպքերի թվերն ամբողջությամբ չեն պարզվում, քանի որ թեստավորում անցկացնելու հնարավորությունները չեն բավարարում: Այս վիրուսը չենք կարող հաղթահարել, եթե չմիավորվենք»,- ասել է Գեբրեյեսուսը: