Հնարավոր է՝ Ապրիլյան պատերազմի ներքին դավադրության մասին լուրերը հենց այնպես խոսակցություններ են եղել. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

15:59 • 28.04.20

Հարցերը շատ էին մի քանի տասնյակ, բոլոր հարցրեին Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը պատասխանել է, բացի նախօրոք խմբագրված հարցերից, հանձնաժողովի անդմաները մի շարք հարցեր, ենթահարցեր տվեցին Լևոն Մնացականյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Մնացականյանը բոլոր հարցրեին տվել է պատասխաններ, այնքանով որքան ինքը տեղակացված է եղել և տիրապետել է տեղեկություններին: «Կային հարցեր, որոնց օբյեկտիվորեն չէր տիրապտում, կամ իր իրավասությունների մեջ չի գտնվել ժամանակին, այդ հարցերով գործառությեներ չեն եղել, այսինքն՝ կային նման հարցեր, որ ինքը չէր տիրապետում և տեղեկություն չուներ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ նախորդ նիստին էր մասնակցել, նրա պատասխանները սպառի՞չ էին, Խաչատրյանն ասաց, որ եթե մեկ անձի տված պատասխանենները սպառիչ լինեին, ապա քննիչ հանձնաժողովը մեկ օրում կավարտեր իր աշխատանքը և այլևս բան չէր ունենա անելու:

«Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետը, որից հետո պատասխանել է մեր հարցրեին, հնավորինս մեր հարցերով փորձել ենք պարզաբանել, լուսաբանել այն հարցերը, խնդիրները, որոնք կարիք ունեին լուսաբանման և կարիք ունեին լուսաբանվելու հենց Սերժ Սարգսյանի կողմից: Քննարկումը նորմալ է անցել, գրեթե բոլոր հարցեին Սերժ Սարգսյանը պատասխանել է, դրանով ավարտել ենք մեր աշխատանքը նրա հետ»,- նշեց նա:

Անդրադառնալով Յուրի Խաչատուրովին՝ Խաչատրյանն ասաց, որ թեպետ նա երկու անգամ մերժել է իրենց հրավերը՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին, սակայն հնարավորություն ունի ներկայանալ և տալ համապատասխան տեղեկություններ և բացատրություններ, պատասխանել հարցրեին, հայտնել իր տեսակետը:

Հարցին՝ առանց իր ներկայանալու աբողջական չի՞ լինի հանձնաժողովի աշխատանքները, նա պատասխանեց. «Իհարկե, ինչքան շատ պաշտոնյաներ մարդիկ, որոնք ժամանակին տիրապետել են այդ տեղեկությանը, ներկայանան խոսեն, այդքան լավ: Ես հույս ունեմ, որ Խաչատուրովը ցանկություն կհայտնի և կներկայանան հանձնաժողով»:

Հարցին էլ՝ սպասվելիք զեկույցում աղմկահարույց բացահատումներ կլինե՞ն, Խաչատրյանն ընդգծեց. «Ներկայումս որևէ տեղեկություն չեմ հայտնի այդ մասով, որովհետև տեղեկությունը գաղտնի է, բացի այդ, այդ ամենը պետք է համադրվի, գնահատական տրվի փաստերին, ամփոփվի, այնուհետև փաստաթուղթ կազմվի դրա արդյունքներով, այդ ժամանակ կերևա այդ ամենը, այլ բան չեմ ասի սրա հետ կապված»:

Ինչ վերաբերում է կորցրած տարածքներին, արդյ՞ոք թիվ հստակեցվել է, Խաչատրյանն ասաց, որ համաձայն Լևոն Մնացականյանի տեսակետի, որը նաև ֆիլմում է արտացոլված, կորցրած տարածքները գրեթե 365 հեկտարի են հասնում: «Նույնը ոնց որ կրկնել էր Սերժ Սարգսյանը, սակայն այդ տարածքները չափելու և աշխարհագրական չափերն իմանալու համար որոշակի մասնագիտկան ուսումնասիրություններ է պետք անել, որը պարզ միջոցառում է: Կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովի միջնորդությամբ այդ աշխատանքը կիրականացնեն համապատասխան մասնագետները և հստակ պատասխան կստանանք դրա վերաբերյալ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ներքին դավադրության մասին կարող է խոսք լինել, նա նշեց, որ նման տեսակետներ եղել են: «Հանձնաժողովի աշխատանքների իրականացման նպատակներից մեկը նաև այդպիսի հանգամանքների բացահայտումն է: Այո, դավադրության վարկածը ի սկզբանե եղել է, և քննիչ հանձնաժողովը նաև այս ուղղությամբ է իրականացնում աշխատանքներ: Արդյուքնները կերևան աշխատանքից հետո»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ հանձնաժողովի նախագահ Անդրնիկ Քոչարյանն ասել էր, որ զենքի և վառելիքի պակաս չի եղել, կարո՞ղ է դավադրության մասին խոսակցություններն էլ են հենց այնպես եղել, նա ասաց. «Ամեն ինչ հնարավոր է»: