Բրազիլիայում դատարանը որոշել է հետաքննություն սկսել երկրի նախագահի դեմ

11:47 • 28.04.20

Բրազիլիայի արդարադատության նախարար Սերժիու Մորոն հայտարարել է, որ հրաժարական է տվել դաշնային ոստիկանությունում ղեկավարության փոփոխության շուրջ նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ տարաձայնությունների պատճառով և նրան մեղադրել է կոռուպցիոն սկանդալների հետաքննության համար պատասխանատու այդ գերատեսչության գործունեությանը միջամտելու համար: Այնուհետև Բրազիլիայի գլխավոր դատախազությունը խնդրել է Դաշնային Գերագույն դատարանին հետաքննել Մորոյի մեղադրանքները Բոլսոնարուի նկատմամբ, գրում է ria.ru-ն։

Հաղորդվում է, որ եթե Դաշնային Գերագույն դատարանը որոշի հետաքննություն սկսել, Գլխավոր դատախազը կարող է պաշտոնական բողոք ներկայացնել։

Իր հերթին, Ժաիր Բոլսոնարուն մեղադրանքներից հետո հայտարարել է, որ ինքը երբեք չի փորձել իր ընտանիքի անդամներին պաշտպանել դաշնային ոստիկանության օգնությամբ:

Մորոն Բրազիլիայում ամենահայտնի նախարարներից է։ Հիշեցնենք, որ նրա հրաժարականից մեկ շաբաթ առաջ նախագահ Բոլսոնարուն պաշտոնանկ էր արել առողջապահության նախարար Էնրիկե Մանդետային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներում տարաձայնությունների ֆոնին: