Իտալիայում հոգևորականները քննադատել են կառավարության՝ պատարագներին մասնակցելու արգելքը երկարաձգելու որոշումը
Հռոմի կաթոլիկ եկեղեցին դատապարտել է Իտալիայի կառավարության՝ զանգվածային միջոցառումներին, այդ թվում՝ պատարագներին, մասնակցության արգելքը երկարաձգելու որոշումը:
Եպիսկոպոսների հայտարարությունում նշված է, որ նրանք «չենք կարողանում հաշտվել դավանանքի ազատության խախտման հետ»: Բացի այդ, հոգևորականները կառավարությանը մեղադրել են սահմանափակումների փուլային մեղմացման ժամանակացույցից պատարագը կամայականորեն բացառելու համար, հաղորդում է Reuters-ը:
Եպիսկոպոսների հայտարարությանն ի պատասխան Իտալիայի նախարարների խորհրդը հայտնել է, որ կառավարությունը «բողոքն ընդունում է որպես ի գիտություն» և մտադիր է մշակել հատուկ արձանագրություն, որը հավատացյալներին թույլ կտա առավելագույն անվտանգության պայմաններում և հնարավորինս շուտ մասնակցել պատարագներին։
Իտալիայի կաթոլիկ տաճարներում պատարագները չեղարկվել են դեռևս մարտի սկզբին։ Մինչդեռ կառավարության՝ մայիսի 4-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կարանտինային ռեժիմի պայմանների մեղմացումն արձանագրող փաստաթղթում պատարագների մասին ոչինչ չի ասվում։










