Կորոնավիրուսի օջախ Ուհանում զբոսաշրջիկների համար կվերաբացվեն տեսարժան վայրերը. The Star (լուսանկարներ)

17:00 • 28.04.20

Չինաստանի Ուհան քաղաքում զբոսաշրջիկների համար կվերաբացվեն տեսարժան վայրերը, հայտնում է The Star-ը։

Կորոնավիրուսի օջախ Ուհանում ապրիլի 29-ին զբոսաշրջիկների համար հասանելի կլինի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Դեղին կռունկի աշտարակը:

Գեղատեսիլ այգին աշխատելու է 8:30-ից մինչև 17:00-ը, այն ամեն օր կարող է այցելել ոչ ավելի, քան 5400 հյուր:

Զբոսաշրջիկները կարող են նախապես պատվիրել տոմսերն առցանց և սկանավորել իրենց ID քարտը կամ QR կոդը այգու մուտքի մոտ, այգու տարածք զբոսաշրջիկները մուտք կգործեն մարմնի ջերմաստիճանի ստուգումից և կանաչ առողջապահական կոդը ստանալուց հետո։

Yellow Crane Tower lights

Yellow Crane Tower, Wuhan, China

Home Inn (Wuhan Yellow Crane Tower Tanhualin Liangdao Street ...

File:Yellow Crane Tower, 2013 photo.jpg - Wikimedia Commons