Հնդիկ բժիշկները նոր տեսակի կորոնավիրուսի 10 ենթատեսակ են հայտնաբերել

21:45 • 28.04.20

Նոր տեսակի կորոնավիրուսը 10 տարբեր տեսակի վիրուսներ է առաջացրել, որոնցից մեկը՝ A2a-ը, գրեթե փոխարինել է մյուս բոլորին և գերիշխող է դարձել տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում:  

Հնդկաստանի Կենսաբժշկական գենոմիկայի ազգային ինստիտուտի մասնագետների հետազոտության մասին տեղեկացնում է Times of India պարբերականը: Հնդիկ բժիշկների ուսումնասիրության արդյունքները շուտով կհրապարակվեն «Բժշկական հետազոտությունների հնդկական ամսագրում»:

Մասնագետների խոսքով՝ կորոնավիրուսը կարելի է բաժանել բազմաթիվ տեսակների՝ O, A2, A2a, A3, B, B1 և այլն: Ներկա պահին 11 տեսակ կա, այդ թվում՝ О տեսակը, որը համարվում է «նախնականը», որն առաջացել է Ուհանում:

A2a  մուտացիոն տարբերակը թափանցում է մարդու թոքերի բջիջներ, ինչի արդյունքում հիվանդությունը լայնորեն տարածվում է բոլոր շրջաններում:

Նշվում է, որ Հնդկաստանում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 29 000 մարդ, մահացել՝ 934-ը: