Իմ բիզնեսի տնօրենը ես չեմ, չգիտեմ աշխատողներին վճարելու ենք, թե ոչ, վիճակը վատ է. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
Մարդկանց շատ քիչ տոկոսն է աջակցություն ստացել, շատ դժգոհություններ կան, պետք է ավելի հասանելի դարձնել օգնությունը միայն խոսքով չէ, պետք է գործով մտածեն՝ ոնց անեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարության աջակցության ծրագրերն արտակարգ դրության պայմաններում արդյունավետ են:
Ի պատասան Tert.am-ի հարցին, թե իր բիզնեսների հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել՝ Վարդան Ղուկասյանն ասաց.
«Կոնկերտ հյուրանոցների, ռեստորանների, կաֆեների վիճակը շատ վատ է: Ես հայ եմ, հասկալի է չէ, թե ամբողջ Հանրապետությունում՝ ի՞նչ վիճակ է»,-ասաց նա:
Ըստ Վարդան Ղուկասյանի՝ այսօր հատկապես մտահոգիչ է օրվարձով աշխատող մարդկանց սոցիալական վիճակը: Ինչ վերաբերում հարցին, թե ինչ իրավիաճակում են հայտնվել իր աշխատակիցները, արդյոք վճարում են աշխատավարձերը, ապա Վարդան Ղուկասյանն ասաց, ինքը՝ որպես պատգամավոր, բիզնեսով չի զբաղվում, բիզնեսի տնօրենը չէ, տնօրեններ կան, իրենք են այդ հարցերով զբաղվում:
«Բայց որքանով, որ տեղյակ եմ շատ վատ է վիճակը: Բայց էս պահին, ինչի ո՞վ է գոհ: Ճիշտն ասած, որ էս պահին վերցնես ու մեղադրես Հայաստանի Հանրապետությանն էդքան էլ սիրուն չէ, ամբողջ աշխարհով է այսպես, բայց կարելի է ավելի լավ ձևով բաժանել այդ օգնությունները», -ասաց նա:
Անդրադառնալով դիտրակմանը, թե ինքն էլ այն գործարարների թվում, ովքեր ակնակալում են կառավարության աջակցությունը, Վարդան Ղուկասյանն ասաց.
«Ես իմ մասին էտքան շատ չեմ մտածում, մտածեք մնացած ժողովրդի մասին, պտտում-պտտում բերում եք էտ միտքը, անպայման փորձում եք մարդուն տուպիկի մեջ մտցնել»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝տեսանյութում:










