Ոստիկանությունը հերքում է, թե ապրիլի 27-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները ձեռնաշղթաներով բերման են ենթարկել նաև անչափահասների

19:01 • 28.04.20

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն բերման ենթարկելուց հետո սոցկայքերի որոշ օգտատերերի կողմից քննարկվում են, թե իբր ոստիկանները ձեռնաշղթաներով բերման են ենթարկել նաև անչափահասների։

Ոստիկանությունը պաշտոնապես հերքում է այս տեղեկությունները: