Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը. մարզպետ

21:30 • 28.04.20

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վանաձոր քաղաքի կարի ֆաբրիկաների գործունեության վերաբերյալ:

«Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների 

Վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը' պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- ասված է մարզպետի գրառման մեջ: