Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 33 000-ը
Աֆրիկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 33 000-ը, գրանցվել է մահվան ավելի քան 1400 դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությանը:
«Աֆրիկյան մայրցամաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 33 000 դեպք է գրանցվել, հաղորդվում է ավելի քան 10 000 ապաքինվածի և ավելի քան 1400 մահվան դեպքի մասին»,-գրված է կազմակերպության թվիթերյան էջում:
Հստակեցվում է, որ համաճարակի սկզբից մինչև հիմա Աֆրիկայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33 085 և մահվան 1465 դեպք:
Ամենաշատ վարակման դեպքերը մայրցամաքում գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (4793), Եգիպտոսում (4782) և Մարոկկոյում (4115):
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 084 762 է, մահացել է 212 522 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










