Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 1717-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 1717-ի, վերջին օրվա ընթացքում վարակվել է 39 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 1221 է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք: Այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է վարակման 1717 դեպք: Վարակվածներից 1221-ը բուժվել է, 22-ը` մահացել, 474-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 084 762 է, մահացել է 212 522 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










