Լևոն Բարսեղյանի որդին բերման է ենթարկվել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար և ազատ արձակվելուց հետո Կառավարության դիմաց ակցիա է անում
«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, բեման է ենթարկվել ոստիկանություն և ազատ արձակվել:
Tert.am-ի հարցին, թե ինչ հիմքով է բերման ենթարկվել, ՀՀ ոստօկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ նա բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի հիմքով:
«Բաժնում կազմվել է արձանագրություն և նշված քաղաքացին ազատ է արձակվել»,-ասաց Գաբրիելյնաը:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածը սահմանում է՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը:
Ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը, այս պահին՝ ազատ արձակվելուց հետո, Հայկ Բարսեղյանն ու ընկերները ակցիա են անում Կառավարության դիմաց, նշելով, որ կոմունալ վճարները չվճարելու համար քաղաքացիների բնակարանների գազն ու էլեկտրաէներգիան անջատելը նրանց զրկում է սահմանադրական մի շարք իրավուքներից:










