Վարդագույն ֆլամինգոները հեղեղել են Մումբայի ափերը (տեսանյութ)
Հնդկաստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Մումբայում, ավելի քան 1500 վարդագույն ֆլամինգո է վերադարձել ափամերձ շրջաններ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, այս թռչունները նախընտրում են հաստատվել ճահճային վայրերում, որտեղ նախկինում բազմաթիվ շինարարական աշխատանքներ էին տարվում:
Այժմ, երբ ողջ երկիրը կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի մեջ է գտնվում, բոլոր տեսակի շինարարական աշխատանքները դադարեցվել են, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել թռչունների վերադարձի համար:
Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ ֆլամինգոների միգրացիան ավելացել է 25 տոկոսով:
#WATCH Maharashtra: A large number of migratory Flamingo birds seen at the creek in Navi Mumbai. pic.twitter.com/2FT0D0WXcW
— ANI (@ANI) April 18, 2020










