Անմարդկային է արտակարգ դրության պայմաններում գազն ու լույսն անջատել, եկամտի աղբյուր չունենք, աջակցության ծրագրերին էլ չենք համապատասխանում. քաղաքացիները Կառավարության մոտ ակցիա արեցին (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցի են անում Կառավարության շենքի դիմաց: Նրանք նշում են՝ արտակարգ դրության պայմաններում անջատել են էլեկտրաէներգիան:
Ակցիայի մասնակիցներից Էդգար Բաբայանը նշեց, որ կարիքավորների մեծ մասը չի կարողանում օգտվել աջակցության ծրագրերից:
«Այսօր կարիքավոր մարդկանց 80 տոկոսը աջակցությունների ցանկում չկա, դրանք հատուկ են գրված, որպեսզի կարիքավոր մարդը չներգրավվի այդ աջակցության ծրագրերում: Արտակարգ խայմաններում մարդու լույսն ու գազն անջատելը ամենածանրն է, ինչ է փոխվել , որ համարում են, թե ֆորս մաժորը վերացել է»,-ասաց ցուցարարը: Նրա խոսքով՝ պետությունը գոնե այս իրավիճակում մարդկանց կոմունալնեի հարցը լուծի.« Գոնե այս մինիմալը պետությունը պետք է անի», -ասաց նա:
Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը հեղափոխության օրերին դուստր էր ունեցել և նրան, ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, կոչել էր Ռուզաննա-Նիկոլ: 2018-ի իրադարձությունների ժամանակ նրա քայլը լուսաբանվել էր տարբեր լրատվամիջոցների կողմից:










