Հյուսիսային ավտոկայանի մոտ «ՎԱԶ-2106» և «Mercedes-Maybach» մակնիշների ավտոմեքենաների բախումից տուժած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար

13:45 • 28.04.20

Ապրիլի 28-ին, ժամը 08:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Արտակ Խ., ծնված 1996 թ.) և «Mercedes-Maybach» մակնիշների ավտոմեքենաները. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արտակ Խ.-ն հոսպիտալացվել է «Միքայելյան համալսարանական հիվանդանոց», որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազի բալոնների փականները և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: