Մեքսիկայում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 15.5 հազար մարդ. մահացել են 1434-ը. РИА Новости
Չնայած Մեքսիկայում 1 օրում կրկին կորոնավիրուսով վարակման 1000-ից քիչ դեպք է գրանցվել, սակայն երկրի առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է շարունակվող համաճարակային դրության մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր ավելի քան 15.5 հազար դեպք է գրանցվել:
«Համաճարակի ինտենսիվության նվազման վերաբերյալ տվյալներ չկան»,- ասել է Մեքսիկայի առողջապահության նախարարության համաճարակաբանության ղեկավար Խոսե Լուիս Ալոմիան:
Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 28-ին: Վարակման նոր դեպքերը 862-ն են, ընդհանուր թիվը՝ 15 529: Մահվան ելքով դեպքերն ավելացել են 83-ով: Ընդհանուր առմամբ Մեքսիկայում վիրուսից մահացել է 1434 մարդ, ևս 137 մարդու մահվան պատճառը պարզելու համար թեստեր են արվել:










