Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 11-ը
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել ինքնամեկուսացման ռեժիմը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու մասին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Որքան էլ դժվար լինի նման որոշում կայացնելը, այսօր ստորագրել եմ հրամանագիրը, որով մինչև մայիսի 11-ը երկարաձգվում են Մոսկվայում գործող բոլոր սահմանափակումները»,- ասվում է քաղաքապետի հաղորդագրության մեջ:
Վերջինս նշել է, որ կարանտինի չեղարկումը «անպատասխանատու որոշում կլիներ, որը հետագայում կհանգեցներ հիվանդների և մահացածների թվի մեծացմանը»:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվել է 48 000 մարդ, մահացել՝ 479-ը:










