Լեհաստանում 100-ամյա նախկին պարտիզանը բուժվել է կորոնավիրուսից

12:54 • 28.04.20

Վարշավայում լեհ 100-ամյա նախկին պարտիզան Ստանիսլավ Բիգոսն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Լեհաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչ Իվոնա Սոլտիսին:

«ՆԳՆ հիվանդանոցում 100-ամյա առողջացած պան Ստանիսլավ Բիգոսը նախկին պարտիզան և հրշեջ է»,-տեղեկացրել է Սոլտիսը:

Վերջին տվյալներով՝ Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 089 դեպք, հիվանդության հետևանքով մահացել է 570 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 073 603 է, մահացել է 211 768 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: