Հոնկոնգում պետական ծառայողները մայիսի 4-ից կվերադառնան աշխատանքի

14:21 • 28.04.20

Հոնկոնգում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումներից հետո պետական ծառայողները մայիսի 4-ից աստիճանաբար կվերադառնան իրենց աշխատանքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Պետական ծառայություններն աստիճանաբար կվերսկսեն իրենց գործունեությունը, երբ հաջորդ երկուշաբթվանից պետական աշխատողները վերադառնան իրենց աշխատանքին»,- հայտնել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմը։

Միևնույն ժամանակ նա չի մանրամասնել՝ արդյոք Չինաստանի մայրցամաքային մասից զբոսաշրջիկների մուտքի համար միչև մայիսի 7-ը գործող սահմնափակումները կերկարաձգվեն, թե ոչ։

«Անհրաժեշտության դեպքում մենք ստիպված կլինենք այդ սահմանափակումները կրկին երկարաձգել: Մինչև պատվաստանյութ չստեղծվի, և մարդկանց մեծամասնության մոտ դիմադրողականություն չձևավորվի, մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը»,- հավելել է Քերի Լեմը։

Առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1037 դեպք, որից 787-ը՝ մահվան ելքով։