Իսպանիայում 3-ամյա փոքրիկին միանգամից վեց օրգան են փոխպատվաստել

23:06 • 28.04.20

Իսպանիայում վեց օրգանի փոխպատվաստումից հետո 3-ամյա փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչպես ներկայացնում է ABC.es-ը, Բարսելոնայի փոքրիկ բնակիչը երկու ամիս անցկացրել է Մադրիդի Hospital La Paz հիվանդանոցում և ամբողջովին ապաքինվելուց հետո դուրս գրվել:

Փոքրիկը վիրահատությանը սպասել է ծնված օրվանից: Նրան լյարդի, տասներկումատնյա աղիքի, բարակ աղու, հաստաղիքի մի մասի, ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի փոխպատվաստում է իրականացվել: Փոքրիկի մոտ մարսողական համակարգի խանգարման մասին պարզ էր դարձել դեռևս նախքան ծնվելը:

Փոքրիկը ծնված օրվանից սնունդ է ստացել կաթիլայինի օգնությամբ, որին միացված է եղել օրական 18 ժամ: Նա և ծնողներն այսքան ժամանակ սպասել են դոնորական օրգանների ի հայտ գալուն: Ծնողների խոսքով՝ իրենք արդեն կորցնում էին հույսը, որ կարող է իրենց հերթը հասնել, երբ անսպասելիորեն զանգ ստացան հիվանդանոցից:


Իսպանիայում 3-ամյա փոքրիկին միանգամից վեց օրգան են փոխպատվաստել