Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2900-ի

09:33 • 28.04.20

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 20 143 թեստավորում, գրանցվել է վարակման 2131 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:

Երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 112 261-ի, վերջին օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 95 մարդ, մահացածների թիվը հասել է 2900-ի:

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 4651 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 33 791 է:

Համավարակի սկզբից մինչ այժմ Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի 918 885 թեստավորում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 065 066 է, մահացել է 211 620 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: