Չինաստանը կորոնավիրուսի ախտորոշիչ ցածրորակ և կեղծ թեստեր է տրամադրել Միացյալ Նահանգներին. Fox News
Չինաստանը ԱՄՆ-ին տրամադրել է կորոնավիրուսի ախտորոշիչ ցածրորակ և նույնիսկ կեղծ թեստեր: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, երկուշաբթի հայտնել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն:
«Չինաստանն այժմ հեղեղում է մեզ այս անորակ թեստերով… Մենք չենք կարող թույլ տալ, որ Չինաստանն այդ կեղծ թեստերը բերի այստեղ»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում:
Նավարոն Պեկինին մեղադրել է ստեղծված իրավիճակի հաշվին «հարստանալու համար» և կարծիք է հայտնել, որ սա կապված է այն հանգամանքի հետ, Չինաստանը չի հաղթահարել իր տարածքում կորոնավիրուսի զսպման խնդիրը և պետք է պատասխանատվություն կրի:










