Վանում 102 կիլոգրամ հերոին է առգրավվել

12:31 • 28.04.20

Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում ոստիկանները շարունակում են պայքարել թմրադեղերի ապօրինի շրջանառության, վաճառքի ու դրանց օգտագործման դեմ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Վանի ոստիկանական վարչությանը:

Ոստիկանները հերթական հատուկ գործողության ժամանակ խուզարկել են Վան քաղաքի Հաթունիյե թաղամասի բնակիչ ոմն Յ. Ք.-ի տունը:

Խուզարկության ժամանակ Զեյնա անունով ոստիկանական շունը հայտնաբերել է 102 կիլոգրամ 385 գրամ քաշով հերոին, որը լցված է եղել 200 փաթեթի և 4  պարկի մեջ: Ամբողջ խմբաքանակն առգրավվել է, տանտերը` ձերբակալվել:

Հետաքննությունը շարունակվում է: