2020-ի երկրորդ եռամսյակում կորոնավիրուսի հետևանքով 195 միլիոն մարդ գործազուրկ կդառնա. РИА Новости
2020-ի երկրորդ եռամսյակում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամը կարող է 195 միլիոն աշխատատեղի կրճատման պատճառ դառնալ: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի զեկույցում, հաղորդում է РИА Новости-ն:
Ինչպես նշվում է փաստաթղթում՝ կորոնավիրուսից առաջացած ճգնաժամը համաշխարհային տնտեսությունը հանգեցնում է անգործության պատմական մակարդակի ռեցեսիայի:
«Միայն 2020-ի երկրորդ եռամսյակում ճգնաժամը կարող է 195 միլիոն աշխատակցի կրճատման պատճառ դառնալ»,- նշվում է զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ փոքր ու միջին ձեռնարկությունները, գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցները, ինքնազբաղվածները, վարձու աշխատակիցները, փախստականները, ներգաղթյալ բանվորներն ամենաշատն են տուժել: Ճգնաժամն ազդեցություն է ունեցել նաև սպասարկման ոլորտում, այդ թվում մշակույթի և զբոսաշրջության ոլորտում:










