Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 66 հազարի. RT

02:06 • 28.04.20

Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 66 501-ի: Այս մասին, RT-ի հաղորդմամբ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ 1 օրում Բրազիլիայում վիրուսով վարակման 4613 դեպք է հայտնաբերվել: Համաձայն վերջին տվյլաների՝ կորոնավիրուսի հետևանքով մահացել 4543 մարդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, չնայած կորոնավիրուսի համավարակին, առաջարկել է բացել հարևան պետությունների հետ երկրի սահմանները: