Արթուր Դանիելյանին կվիրահատեն, նրան ոստիկանությունից տեղափոխում են հիվանդանոց. Տիգրան Աթանեսյան

18:53 • 29.04.20

«Ադեկվադ միաբանության» նախագահ Արթուր Դանիելյանին տեղափոխում են Էրեբունի հիվանդանոց, առկա է վիրահատության անհրաժեշտություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Աթանեսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Նրան հասցրի տեսնել ոստիկանության Կենտրոնի բաժնի մուտքի մոտ, բժիշկներն ու ինքն ասացին, որ վիրահատության անհրաժեշտություն կա, ինչի համար ոստիկանությունից շտապօգնության մեքենայով տեղափոխում են Էրեբունի բժշկական կենտրոն»,-ասաց Աթանեսյանը:

Փաստաբանն ասաց, որ այլ մանրամասներ կհայտնի ավելի ուշ:


Հիշեցնենք, որ քիչ առաջ տարբեր աղբյուրներով հրապարակում է եղել, որ միջադեպ է գրանցվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթւոր Դանիելյանի միջև: