Նորատուսի գյուղապետը դեպքի ժամանակ եղել է գյուղում, միջադեպից հետո գնացել է հիվանդանոց (տեսանյութ)
Երեխաների վեճերի պատճառ է եղել, իսկ մնացածը ինչ շարունակություն է եղել, իրավապահները կարող են լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը՝ անդրադառնալով կատարված միջադեպին:
«Ո'չ անունները, ո'չ ազգանունները գիտեմ»,-ասաց գյուղապետը՝ նշելով թեև, որ ճանաչում է սպանվածի ընտանիքին, սակայն դժվարացավ ասել, թե արդյոք նախկինում նման վեճ ունեցել է այդ ընտանիքը, թե ոչ: «Երեք եղբայր են»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ դեպքի ժամանակ եղել է գյուղում, դեպքից հետո երեկոյան տեղեկացել է կատարվածի մասին, իսկ միջադեպից հետո գնացել է հիվանդանոց:
Նա նշեց, որ չի կարծում սա շարունակություն ունենա: «Ես ոնց կարող եմ ասել 500 հոգի են եղել, թե 200 հոգի են եղել Գավառից, ամեն տեղից եղել են»,-ասաց նա և նշեց, որ գյուղում հսկողություն իրականացվում է:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ մամուլում շրջանառվող բազմաթիվ վարկածներից մեկի՝ վիճաբանությունը ծագել է դեռահասների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում:










