Սիրիական Աֆրինում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կա 40-ից ավելի զոհ, այդ թվում՝ երեխաներ
Սիրիայի Աֆրին քաղաքում, որը գտնվում է թուրքական զինված ուժերի հսկողության տակ, ապրիլի 28-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է evrensel.net կայքը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «ահաբեկիչները հարձակում են գործել Աֆրինի կենտրոնում տեղակայված և պայթուցիկներով լցված վառելիքային պահեստի վրա` սպանելով 40-ից ավելի խաղաղ բնակչի»: Նախարարությունը տեղի ունեցածի համար մեղադրում է Քրդական բանվորական կուսակցությանը:
Սիրիական Հաթայ նահանգի նահանգապետարանում տեղեկացրել են, որ պայթյունը կազմակերպած անձը ձերբակալվել է:
«42 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, մահացել է, 30 մարդ վիրավորում է ստացել»,-ասված է նահանգապետի հաղորդագրությունում:
Պայթյունը մեծ վնաս է հասցրել տեղի խանութներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:










