«Թեև լեռը Թուրքիայի տարածքում է, սակայն շարունակում է մնալ հայերի սրտում». ԱՄՆ պետդեպի ամսագիրը Հայաստանի մասին հոդվածն Արարատի լուսանկարով է հրապարակել

13:39 • 29.04.20

ԱՄՆ պետքարտուղարության՝ ամեն ամիս հրատարակվող ամսագրի ապիրլյան համարում Հայաստանի վերաբերյալ ծավալուն հոդված է ներկայացվել:

Հատկանշական է, որ հոդվածի գլխավոր նկարում պատկերված է Արարատ լեռը, իսկ դրա ֆոնին Խոր Վիրապ վանքը: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հոդվածին՝ ենթադրելով, որ Հայաստանի մասին հոդվածն Արարատ լեռան նկարով հրապարակելու փաստը վստահաբար կբարկացնի Թուրքիային:

Հոդվածագիր Լիա Միլերը, որը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմի անդամ է, նկատում է, որ Արարատը կամ Մասիսը Հայաստանի ազգային խորհրդանիշն է և հայտնի է իր վեհաշուք տեսարաններով:

«Հրաբխային ծագմամբ լեռն այժմյան Թուրքիայի տարածքում է, ինչի պատճառով այն հայերի համար դժվարհասանելի է: Այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ նրանց սրտերում՝ որպես մշակութային և պատմական հպարտության խորհրդանիշ»,-գրում է հեղինակը:

Հոդվածում անդրադարձ է արվում Հայաստանի պատմական անցյալին, հարուստ մշակույթին, համեղ խոհանոցին, երկու տարի առաջ տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը», ինչպես նաև որոշ ոլորտներում ՀՀ կառավարության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությանը:

Children play on a life-size chess board, a game that is considered a national pastime in Armenia. Photo by Heather TehanThe 13th-century Armenian monastery, Noravan, is located in a narrow gorge made by the Amaghu River. Photo by Heather Tehan